
2018-ին արտագաղթողների թիվը կտրուկ նվազել է. ՀՀ վիճակագրական կոմիտե

Վերջին տարիների համեմատ 2018 թ. Հայաստանում աննախադեպ իրավիճակ է արձանագրվել. ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը ոչ թե բացասական է, այլ դրական։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ ՀՀ ժամանողների թիվը 15 հազար 313 մարդով ավելի է եղել մեկնողների թվից։ 2017 թ. այդ հաշվեկշիռը բացասական է եղել՝ -26 հազար 897 մարդ։
Չնայած ընդհանուր դրական պատկերին, ՀՀ քաղաքացիների մասով իրավիճակը դեռևս բացասական է։ ՀՀ փաստաթղթերով 4588 քաղաքացի ավելի շատ հեռացել է երկրից, քան վերադարձել։ Սակայն հարկ է նշել, որ այդ թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե 8 անգամ փոքր է. 2017 թվականին ՀՀ-ից հեռացել է 36 հազար 191 մարդով ավելի, քան վերադարձել է։
Ոչ մասնագիտորեն՝ այս ցուցանիշն ընդունված է համարել որպես արտագաղթողների թիվ։