«Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ». ՊԵԿ

Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել`

1) 60000 դրամ`

ա. այն կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար, որոնց համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերերի համար,

2) 160000 դրամ` սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 05.02.2019 թվականը ներկայացված առցանց հայտերը ենթակա են մերժման: Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացված դիմումի ձևին կից (դիմում` հաշվեհամարով, դիմում` տարանցիկ հաշվեհամարով) անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս