Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սերգեյ Պապաշի Բագրատյանին սույն թվականի փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ «Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանությունները իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը փետրվարի 21-ին հայտարարել է հանրապետության կառավարությանը պաշտոնաթող անելու անհրաժեշտության մասին։
«Մենք մեր 812 մեքենայի տերն ենք: Ընդհանուր առմամբ մեր տված VIN կոդերն իրենց կօգնեն, որ հասկանան՝ այդ մեքենան մինչև դեկտեմբերի 30-ն է ձեռք բերվե՞լ, թե՞ ոչ»:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավորի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեկ երեկոյան Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է ԵԱՀԿ-ի գլխավոր գերակայությունը:
Փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին Հայաստանում է:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Այս մասին Աննա Հակոբյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ խնդիր կա հետագա քայլերը ճշտելու:
Կառավարությունը հավանություն տվեց «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Փետրվարի 21-ի ցերեկը Պետական Էրմիտաժի այցելուներն ու աշխատակիցները տարահանվում են թանգարանի շենքից:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական միության հետ «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն մեր երկրին կհատկացնի 31 մլն 250 հազար եվրոյի դրամաշնորհ:
Փետրվարի 21-ին, ժամը 15:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հետաքրքված է թուրքական «Ֆեներբահչե» ակումբի շվեյցարացի հարձակվող Միխաել Ֆրեյի ծառայություններով։
«Լինում են նվերներ, բայց դրանք լինում են երկու տեսակ՝ սիմվոլիկ, հայկական արտադրության ինչ-որ իր, որը արտադրողը կամ ինչ-որ մեկը մտածում է, որ շատ լավ կլինի, եթե այն ես կրեմ, և լինում են արժեքավոր նվերներ»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։
Կատալոնիայում բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակվել են միջազգային ու քաղաքային ավտոճանապարհները, ինչպես նաեւ երկաթուղիները՝ կապված Մադրիդում Կատալոնիայի անկախության համար պայքարի 12 առաջնորդների նկատմամբ շարունակվող դատավարության հետ:
Կյանքի 90-րդ տարում Ժնեւում մահացել է շվեյցարացի կինոռեժիսոր Կլոդ Գորետան:
Փետրվարի 21-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:
Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, երկու օր առաջ ձերբակալվել է զինկոմիսարիատի բարձրաստիճան պաշտոնյա՝ կաշառք վերցնելու փաստով, նաև ձերբակալվել է Սննդի անվտանգության պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյա՝ գումար վերցնելու պահին:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։
2016 թվականին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա տիկին Ռիտա Սարգսյանի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան այրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» բացման արարողությունը։ Սակայն այս տարվա փետրվարին նույն կենտրոնը կրկին բացվեց, որին ներկա էին վարչապետի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։
Ոստիկանները հայտնաբերել են բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին։
Քաղաքացիները սոցիալական ցանցերում հայտնել էին իրենց դժգոհությունը՝ գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափի վերաբերյալ: Նրանց խոսքով՝ մոտ երկու անգամ աճ է եղել:
Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելու խնդրով Ազգային անվտանգության ծառայությունը չի զբաղվում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, այդ գործն այս պահին գտնվում է Գլխավոր դատախազության տիրույթում:
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ՀՀ քննչական կոմիտեին 396 հազար դոլարին համարժեք գումար հատկացնելու հարցը՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունների գնահատման քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննությունների ծառայություն ձեռք բերելու համար
Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ «Գրիգոր Նարեկացի» միության նախագահ Վահան Ավագյանի և Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի ուղեկցությամբ փետրվարի 20-ին այցելել է Հաարլեմ, որտեղ հանդիպում է ունեցել Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Հենդրիքսի (Johannes Hendriks) հետ։
Փետրվարի 21-ի ցերեկը, 22-25-ը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով:
Ալեքսանդր Սարգսյանը ոչ թե 18.5, այլ 30 մլն է փոխանցել պետությանը. ԱԱԾ տնօրեն