Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 25-ին, ժամը 13.30-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման են ենթարկել 38-ամյա ԻԻՀ քաղաքացի Սեյեդ Հ-.ին
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հորդորել է գերատեսչության բոլոր աշխատակիցներին երկրում եւ արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո:
Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ երկու պետերի ձերբակալության մասին լուրը, որը հայտնել է Analitik.am-ը, Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետական վերահսկողության ծառայությունը չեն մեկնաբանում:
Չինական պատվիրակության մի մասը մնացել է Վաշիգտոնում՝ շարունակելու երկկողմ առեւտրական բանակցությունները փորձագետների մակարդակով:
«Մինչև մարտի վերջ կունենանք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը եւ Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում:
Փետրվարի 26-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստամբուլի Թուզլա շրջանի Իչմելեր թաղամասի հիվանդանոցի հարակից տարածքում փետրվարի 26-ի առավոտյան քիմիական նյութերի ծանր հոտ է տարածվել։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սյուզաննա Ուլիխանյանին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։
Հանոյի մշակույթի եւ բարեկամության պալատի շենքում տեղավորված միջազգային մամուլի կենտրոնը փետրվարի 26-ին սկսել է աշխատանքը ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի լուսաբանման համար:
Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով:
Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ կազմակերպելու փորձի մեջ:
Դիմում եմ Ձեզ որպես մի մարդ, որն իրապես հավատում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ անօրինություններն ու ապօրինություններն այլևս տեղ չունեն մեր երկրում:
Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն, որն իրեն նախագահ է հռչակել, մտադիր է Կոլումբիայից հայրենիք վերադառնալ այս շաբաթ:
«Քարենսի Էյ Էմ» ՍՊ ընկերությունը 3 անգամ՝ 02.08.2017թ., 10.10.2017թ. և 16.10.2018թ., դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի լիցենզիա ստանալու խնդրանքով, և բոլոր դեպքերում դիմումը մերժվել է։
ԱՄՆ-ը չի փոխի քաղաքականությունն Իրանի նկատմամբ, անկախ այն բանից՝ պաշտոնաթող կլինի արդյոք այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Փետրվարի 25-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա Ալեքսանդր Սոկոլովին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
րաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Կուբայի ավելի քան 6,81 միլիոն քաղաքացիներ են քվեարկել կարիբյան երկրի նոր սահմանադրության հաստատման օգտին, նրանք կազմում է ցուցակի բոլոր ընտրողների 73,3 տոկոսը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 26-ին ժամանել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին կկայանա նրա հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Լիմայի խմբի երկրները Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) խնդրում են իր գնահատականը տալ Վենեսուելայի իրադրությանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նոր իշխանության որոշ մարզպետներ առանձին դեպքերում անցնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներն ու միջամտում համայնքների ղեկավարների և անգամ ավագանիների գործերին։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 27-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։
Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին․
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում հաստատվել է պայթունավտանգ իրավիճակ, որը սկսվել է դեռևս օրեր առաջ մի շարք գյուղացիների կողմից նախաձեռնված ապօրինի գործողությունների պատճառով, որոնք լի են սպառնալիքներով, սեփականության հանդեպ ոտնձգություններով և դառը հետևանքներով:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բոլոր դեպքերում ՊՎԾ-ի ղեկավար Դավիթ Սանասարյանի գործերն այնքան էլ այն չեն: Ավելին` չար լեզուները պնդում են. «Նրա նկատմամբ եթե անգամ հաղորդումներ էլ չներկայացվեն պատկան մարմիններ, ապա միեւնույն է, իր աշխատակիցների, տեղակալների դրսեւորած վարքագծի ոչ պատշաճ վերահսկողության համար ինքը եւս պատասխանատու է: