
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար

Փետրվարի 26-ին, ժամը 00:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1976 թ.) և «КрАЗ» մակնիշերի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի