 
                        ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողական ծառայությունը չեն պարզաբանում ՊՎԾ-ի չորս աշխատակցի ձերբակալության մասին լուրը. tert.am
 
                                    Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ երկու պետերի ձերբակալության մասին լուրը, որը հայտնել է Analitik.am-ը, Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետական վերահսկողության ծառայությունը չեն մեկնաբանում:
Tert.am-ի հետ զրույցում ՊՎԾ Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեժլումյանն ասել է, որ տեղեկություն չունի աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ:
ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանություն չի տալու.« Չեմ պարզաբանելու: ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        