
ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները Մեղրիի սահմանային անցակետից ԻԻՀ քաղաքացու են բերման ենթարկել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 25-ին, ժամը 13.30-ին, Մեղրիի սահմանային անցակետից բերման են ենթարկել 38-ամյա ԻԻՀ քաղաքացի Սեյեդ Հ-.ին, որը փետրվարի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: