ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել են դեմառդեմ հանդիպումը, որը շարունակվել է մոտավորապես 10 րոպե:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նա «մեծ առաջնորդ է»:
Առնվազն 17 մարդ է տուժել երկրաշարժի հետեւանքով, որը փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Իրանի արեւմուտքում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը վերականգնվել է վնասվածքից:
ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հաղթահարում են անվստահությունը եւ երկու պետությունների միջեւ առկա խնդիրները:
: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում, որտեղ տեղի է ունենալու նրանց՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ արձագանքելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի հրապարակմանը: Ներկայացնում ենք ընկերության տրամադրած պարզաբանումը.
Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կոչ է արել Հնդկաստանի ղեկավարությանը Քաշմիրի վիճելի տարածաշրջանի շուրջ ճգնաժամը կարգավորել երկխոսության ճանապարհով՝ ընդգծելով, որ երկու հարեւան երկրների հարաբերություններում լարվածության հետագա սաստկացումը կարող է «դուրս գալ հսկողությունից»։
«Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը կարծում են, որ Արամ Վարդանյանի ազատ արձակումը հակաիրավական է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ հինգ օրում պետք է ազատեն իրենց զբաղեցրած Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքները, լրատվականների խմբագիրներն արդեն ստացել են քաղաքապետարանի ծանուցումները։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձանագրում է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ականատեսն են եղել՝ հույս հայտնելով, որ Հայաստանի նոր կառավարության գործունեության ընթացքում ևս ականատես կլինեն այդ հարաբերությունների զարգացմանը:
Հաճույքով կօգտվեմ այս հնարավորությունից` շարունակելու համար երկխոսությունը, որն ինտենսիվորեն իրականացվում է մեր պետությունների ղեկավարների մակարդակով, աջակցելու եւ ամրապնդելու այն մեր երկրների միջեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հնարավորինս նպաստելու շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների, տարածաշրջանային վարչակազմերի, ինչպես նաեւ գործարար մակարդակում եւ ոչ պակաս կարեւոր` մարդասիրական ու մշակութային առումով հետագա արդյունավետ զարգացմանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը և Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին:
Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանամերձ մարզերի օդային տարածությունը փակ է միջազգային տարանցիկ չվերթների համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից օրերս ծանուցումներ են ստացել Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականների ղեկավարներ, ըստ ծանուցման՝ բոլոր լրատվականները պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։
Այսօր Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին սկսել է աշխատանքը ՀՀ-ում: Այս մասին տեղեկացավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:
Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունները և հիմնվելով միջազգային օրենքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:
Air France ֆրանսիական առաջատար ավիաընկերությունը մարտի 31-ից կսկսի Փարիզից կանոնավոր ավիաչվերթներ կատարել Թբիլիսիի ուղղությամբ:
2019 թվականի փետրվարի 27-ին, ժամը 11.54-ից օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում հրապարակվել է Defending American Security from Kremlin Aggression Act of 2019″-ը՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահանում նախատեսող նորացված օրինագիծը։
«Այնքան արդյունավետ, որքան մենք ենք օգտագործում այս տարածքները՝ դժվար է պատկերացնել: Այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանությունն ավելի վատ է գնահատում ազատ խոսքը, մամուլի աշխատանքը, քան նախորդ իշխանությունները»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին՝ սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նեպալի արեւելքի Տապլեջունգ շրջանում աղետի է ենթարկվել երկրի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Ռաբինդրա Ադիկարիին փոխադրող ուղղաթիռը:
Հարձակում կատարած անձը բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ էլ իրավապահները պարզեցին նրա ինքնությունը` Սարատակ գյուղի բնակիչ Համազասպ Մնացյան: