
Թրամփը արիություն ցուցաբերեց՝ մասնակցելով ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովին. Կիմ Չեն Ուն

ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ ջանքերով հաղթահարում են անվստահությունը եւ երկու պետությունների միջեւ առկա խնդիրները: Այդ մասին ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի սկսվելուց առաջ հայտարարել է ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ունը:
«Նախագահ Թրամփը արիություն ցուցաբերեց՝ մասնակցելով այս գագաթնաժողովին: Մեր երկրները համատեղ ջանքերով հաղթահարում են անվստահությունն ու խնդիրները: Ես վստահ եմ, որ այս գագաթնաժողովն իրական արդյունք կբերի»,-նշել է Կիմ Չեն Ունը:
Դոնալդ Թրամփն իր հերթին վստահություն է հայտնել, որ երկրորդ գագաթնաժողովը «շատ հաջող կլինի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: