
Նեպալում աղետի է ենթարկվել երկրի մշակույթի նախարարին փոխադրող ուղղաթիռը

Նեպալի արեւելքի Տապլեջունգ շրջանում աղետի է ենթարկվել երկրի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարար Ռաբինդրա Ադիկարիին փոխադրող ուղղաթիռը: Այդ մասին հայտնել է Himalayan Times թերթը՝ հղում անելով շրջանի վարչակազմին:
Հրատարակության տվյալներով՝ ընդամենը Air Dynasty ընկերության ուղղաթիռում գտնվում էր հինգ-վեց մարդ, ներառյալ օդաչուն, վարչապետի խորհրդականը եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցը: Նշվում է, որ տեղի բնակիչները լսել են ուժգին պայթյուն, ինչից հետո հրդեհ է սկսվել: Զոհվածների ու տուժածների վերաբերյալ տվյալներ ներկայում չկան: ՛ Տեղի իշխանությունները մեկնել են միջադեպի վայր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: