
Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հանդիպել են Հանոյում, որտեղ տեղի է ունենալու նրանց՝ պատմության մեջ երկրորդ գագաթնաժողովը: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Անցյալ տարվա հուլիսից ի վեր երկու երկրների ղեկավարների առաջին համատեղ միջոցառումը տեղի կունենա Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոցում:
Թրամփը հանդիպմանը հույս է հայտնել, որ գագաթնաժողովը «շատ հաջող» կլինի: «Ես հուսով եմ, որ այն շատ հաջող կլինի»,-ընդգծել է Թրամփը Հանոյում ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահի հետ հանդիպման սկսվելուց առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:
Իր հերթին Կիմ Չեն Ունը նույնպես վստահություն է հայտնել, որ ԿԺԴՀ-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը իրական արդյունք կբերի:
ԿԺԴՀ-ի առաջնորդը նշել է, որ Սեուլը եւ Վաշինգտոնը միասին հաղթահարում են անվստահությունն ու խնդիրները: