Թրամփը «մեծ առաջնորդ» է համարել Կիմ Չեն Ունին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ հանդիպմանը հայտարարել է, որ նա «մեծ առաջնորդ է»: Այդ մասին Հանոյի մեդիա-կենտրոնից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
«Նախագահ Կիմ Չեն Ունը մեծ առաջնորդ է»,- ասել է նա փետրվարի 27-ին ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի սկսվելուց առաջ:
Թրամփը նշել է, որ ԿԺԴՀ-ն օժտված է անսահման տնտեսական ներուժով, եւ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել՝ իրացնելու այն:
«Կարծում եմ, որ ձեր երկիրը մեծագույն տնտեսական ներուժ ունի, այն անհավանական է ու սահմաններ չունի: Կարծում եմ, որ ձեզ հոյակապ ապագա է սպասում, քանի որ դուք հոյակապ առաջնորդ եք: Ես ուզում եմ տեսնել՝ ինչպես է դա տեղի ունենալու, եւ մենք կօգնենք անել այնպես, որ դա տեղի ունենա»,- ընդգծել է Թրամփը: