Բաժիններ՝

Կոնգրեսը հրապարակել է հակառուսական պատժամիջոցների օրինագծի տեքստը

ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում հրապարակվել է Defending American Security from Kremlin Aggression Act of 2019″-ը՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահանում նախատեսող նորացված օրինագիծը։

Փաստաթղթի հեղինակներն են հանրապետականներ Լինդսի Գրեմը եւ Քորի Գարդները, ինչպես նաեւ դեմոկրատներ Բոբ Մենենդեզը, Բեն Քարդինը եւ Ջին Շահինը: Դրա ներկայացման մասին հայտարարվել էր փետրվարի 13-ին, օրինագծի բազային դրույթերն արդեն հայտնի են (ամբողջությամբ դրանք եղել են նաեւ 2018 թվականի տարբերակում, թեեւ մի մասն առաջին խմբագրվածքի համեմատությամբ ձեւափոխվել է):

Մասնավորապես, նախաձեռնության հեղինակներն առաջարկում են սահմանել ՌԴ-ի նոր սուվերեն պարտքով (թողարկված ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի, ՌԴ-ի անունից ցանկացած ֆինանսական ինստիտուտի կողմից) 14 օրվանից ավելի տեւողությամբ գործարքների արգելք:

Արգելքի գործողությունը պետք է սկսվի օրենքի ուժի մեջ մտնելուց 90 օր անց Պատժամիջոցները կվերաբերեն Ռուսաստանի այն ֆինանսական ինստիտուներին, որոնք, ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ, այս կամ այլ կերպ աջակցել են «Ռուսաստանի կառավարության միջամտությանը ժողովրդավարական ընթացակարգերին կամ ընտրություններին ՌԴ-ի սահմաններից դուրս ցանկացած երկրում»:

Նաեւ սենատորներն անհրաժեշտ են համարում սահմանել պատժամիջոցներ, որոնց թիրախը կլինեն ներդրումները ռուսական հեղուկացված բնական գազի նախագծերում՝ ՌԴ-ի սահմաններից դուրս: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կես տարի անց պետք է պատժամիջոցներ սահմանվեն ռուսաստանցի «քաղաքական դեմքերի, օլիգարխների եւ այլ անձանց» նկատմամբ, «որոնք նպաստում են ապօրինի եւ կոռուպցիոն գործողություններին ուղղակիորեն կամ անուղղակի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից»:

Ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների սենատորնեն առաջարկում են, այլ բաների թվում, սահմանափակիչ միջոցներ կիրառել ՌԴ-ի նավաշինական հատվածի դեմ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս