
Արթուր Սարկիսովը վերականգնվել է վնասվածքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը վերականգնվել է վնասվածքից:
Ռուսաստանի առաջնության երկրորդ հատվածին նախապատրաստվող «Ենիսեյ»-ը ընկերական խաղում մրցել է «Սոչի»-ի հետ և հաղթել է 4:1 հաշվով:
Արթուր Սարկիսովը «Ենիսեյ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է առաջին կեսի ավարտին:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ենիսեյ»-ը կմրցի «Ռոստով»-ի հետ մարտի 3-ին: