ԵԽ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը և Էդմոն Մարուքյանը Փարիզում մասնակցելու են ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին:
«Բա էսպես ո՞ւր ենք գնալու եւ դուք ո՞ւր եք գնալու։ Ինձ համար մտավորական ու վախ հասկացությունները հականիշներ են։ Որովհետեւ չի կարող իրական արվեստագետն ու մտավորականը վախենալ հրապարակային խոսքից եւ քննարկումից։ Իսկ երբ երկրի մտավորականությունը, կամ զգալի մասը` համր է, էդ միջավայրում Սոս Սարգսյանը ժանր էլ կդառնա, «Կոմիտասի» քառյակն ու «Կոմիտասի» կարի ֆաբրիկան էլ իրար կմիանան, որովհետեւ, ինչպես արդեն ասվել է` «իրար հարիր են»»։
Փետրվարի 27-ին առնվազն 24 մարդ է զոհվել, եւս ավելի քան 50 հոգի՝ տուժել Կահիրեի կենտրոնի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի եւ սաստիկ հրդեհի հետեւանքով:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:
Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը:
Իրանական ներդրողները կարող են իրենց ապագա ծրագրերը քննարկել հայաստանյան գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ, իսկ Հայաստանի պետական մարմինները մշտապես պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալ:
«Քաղաքական հաղորդակցությունը մեզ մոտ միշտ խնդիր է եղել: Շատերն են հարցնում՝ ճի՞շտ է կառավարության կառուցվածքային փոփոխությունը: Իսկ մեզ հետ հաղորդակցվե՞լ են, որ հասկանանք, թե ի՞նչ են ուզում անել»:
Պակիստանի բանակը ձերբակալել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի երկու օդաչուների, որոնց ինքնաթիռները փետրվարի 27-ի առավոտյան խփվել էին երկրի օդային տարածությունը խախտելուց հետո, նրանցից մեկին բուժօգնություն է պահանջվում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ընդհանրապես այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 27-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։
Հայաստանը հետևում է Իրանի շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին, քանի որ այդ երկիրը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է:
Երեւանում 8-ամյա ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, գործ է հարուցել կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1981 թ. ծնված Մարատ Մ.-ն:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ երկրի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, վստահում է նրան։
Ռուսաստանը եւ Սիրիան կոչ են անում Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի տարածքից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող իրենց զինված կազմավորումները:
Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան:
Հանոյի կենտրոնական մասում, որտեղ մի քանի ժամ անց կկայանա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, ձեռնարկված են անվտանգության բոլոր հնարավոր միջոցները:
«Կանալ-Կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների, Սպիտակի բաժնի և Սպիտակի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Սպիտակի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ն:
Թեհրանի «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ է ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որում հրաժարվել է ընդունել նրա հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:
Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով է հանդես եկել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այց է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոց: Նա ծանոթացել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունում առկա վիճակին, պարզել անցյալ տարի մոնիթորինգային այցի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները։
71-ամյա Հենրիկ Դավթյանը որոնվում է որպես անհետ կորած:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան:
Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:
Փետրվարի 27-ի առավոտյան Դեղին ծովի երկնքում կործանվել է Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի KF-16D կործանիչը: