
Հնդկաստանը և Պակիստանը փակել են սահմանամերձ մարզերի երկինքը տարանցիկ չվերթների համար

Հնդկաստանի եւ Պակիստանի սահմանամերձ մարզերի օդային տարածությունը փակ է միջազգային տարանցիկ չվերթների համար: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները: Նշվում է, որ նկատի առնելով դա՝ միջազգային չվերթներ կատարող ինքնաթիռները փնտրում են այլ երթուղիներ:
Նրանց տվյալներով՝ Պակիստանը նաեւ շտապ դադարեցրել է ներքին եւ միջազգային չվերթներն Իսլամաբադի, Լահորի, Մուլթանի, Ֆայսալաբադի, Սիլակոտի օդանավակայաներ:
Ինչպես փետրվարի 27-ին հայտնել է հնդկական Te Times of India թերթը, Հնդկաստանի օդային տարածությունը Դելիից հյուսիս լիովին փակ է Դա հավաստումէ նաեւ Flightradar ավիահաղորդակցությունների հսկման միջազգային ծառայության տեղեկատվությունը, հաղորդել է Ինտերֆաքսը»: