Ղազախստանի նոր նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է Աստանան Նուրսուլթան վերանվանել ի պատիվ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի։
Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում: Ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ, ավիավառելիքի գները էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում:
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ուզում ենք անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի երկու դրվագներին, որոնք, մեր կարծիքով, փոխկապակցված են։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ քվեներ կստանա, իսկ ավելի ուշ՝ ասուլիսի մեկ այլ դրվագում պնդեց, որ իր իշխանությունն անցած գրեթե մեկ տարում ձախողումներ չի ունեցել։
ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը հաջորդ շաբաթ պլանավորում են մեկնել Պեկին, որպեսզի նոր խթան հաղորդեն Չինաստանի հետ առեւտրական համաձայնագրի կնքման բանակցություններին:
Մարտի 19-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մարտի 20-ին ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերևույթ կողոպտելու դեպքի առթիվ:
«Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան» ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թ. մարտին, ուղիղ մեկ տարի առաջ այսպես է պատասխանել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանին որպես վկա «Մարտի 1»-ի գործով հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ դիմումին: Պարզվում է` դատախազության այս պատասխանը «կարեւորագույն» ապացույցներից է` Քոչարյանի մեղադրանքի համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն է»:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս շաբաթ Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում հերթով քննարկվելու է կառավարության ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքի մասին զեկույցը: Խոսքը դեռեւս 2018 թվականի հունիսին ընդունված կառավարության ծրագրի մասին է:
Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի անդամ Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապարանի տարածաշրջանի որոշ համայնքներում վերջին շրջանում շատ գյուղապետերի կողմից չարաշահումների դեպքեր են բացահայտվել:
«Դեղին բաճկոնավորները» եւ նրանց հարող խուլիգանների խմբերը բազմամսյա ցույցերի ընթացքում 200 միլիոն եվրոյի վնաս են հասցրել Ֆրանսիային:
Ռազմինֆոյի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։ Դատախազության պատասխանի մեջ նշվում է.
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ստորագրել է որոշում. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին նշանակել վարչապետի խորհրդական»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ մեղադրանք է առաջադրվել «Ռեստարտ»-ի եւս 4 անդամի։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է ենթադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան:
Այսօր ժամը 10-ին կայանալիք հավաքի պահանջը լինելու է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ասում են այնքան ժամանակ կխմբվեն շենքի դիմաց, մինչև գործադիրի ղեկավարը պատասխանատվություն կզգա իր քաղաքական ուժի՝ ընտրազանգվածի նկատմամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ով ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ Նուր Օթան կուսակցության ղեկավարի պաշտոններին:
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվելու է նոր վերաձեւափոխվող ՀՀ կրության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը:
«Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ»:
«Փաստ» թերթը գրում է. «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո եւս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին եւ կառավարության ղեկավարին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում ներգրավված ընկերությունները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ընկերությունների կատարած աշխատանքների դիմաց գումարները դեռ չեն վճարել: