Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Չինաստանը մարտին կշարունակեն բանակցային գործընթացն առեւտրական համաձայնագրի շուրջը

ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը հաջորդ շաբաթ պլանավորում են մեկնել Պեկին, որպեսզի նոր խթան հաղորդեն Չինաստանի հետ առեւտրական համաձայնագրի կնքման բանակցություններին: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներ:

Դրա շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ, որը գլխավորում է չինական կողմի պատվիրակությունը, ամերիկացի պաշտոնյաների հեռախոսազրույցի ընթացքում:

Միեւնույն ժամանակ, աղբյուրները կասկածներ են հայտնում, որ, չնայած բանակցային գործընթացի հաջող զարգացման վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացումներին, Չինաստանը հետ է քաշվում Վաշինգտոնի հետ բանակցություններում առաջադրված պահանջների կատարումից:

Դա կապված է այն բանի հետ, որ, համաձայնելով մտավոր սեփականության բնագավառում իր քաղաքականության փոփոխումներին, Պեկինը հավաստիացումներ չի ստացել Դոնալդ Թրամփի վարչակազմից, որ իր արտահանման համար սահմանված սակագները կվերացվեն, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս