Բաժիններ՝

Թուրքիան «Իսլամական պետության» դաշնակիցն է. Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ Թուրքիան «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցն է»: Այդ մասին, ինչպես հայտնել է CTK լրատվական գործակալությունը, նա ասել է Կառլովարի երկրամաս ուղեւորության ընթացքում հասարակայնության ներկայացուցիչների հետ մարտի 19-ին կայացած հանդիպմանը:

«Ինչո՞ւ են թուրքերը հարձակվում քրդերի վրա: Որովհետեւ նրանք «Իսլամական պետության» փաստացի դաշնակիցներն են,- հայտարարել է նախագահը՝ պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին:- Դա նշանակում է, որ հենց Թուրքիան էր, չնայած այն բանին, որ նա ՆԱՏՕ-ի անդամ է եւ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, որում, քիչ հավանական է, որ կընդունվի, որպես միջնորդ հանդես գալիս «Իսլամական պետության» մատակարարման լոգիստիկական գործողություններում, երբ (այդ ահաբեկչական կազմակերպությունը) բռնազավթել էր Սիրիայի եւ Իրաքի զգալի մասը: Դա, օրինակ, նավթի դուրսբերումն էր ահաբեկիչների զավթած տարածքից եւ այլ բաներ»:

Զեմանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրի իսլամացման քաղաքականություն է վարում: «Դա արդեն Աթաթյուրքի աշխարհիկ պետությունը չէ, այլ մի պետություն, որն իսլամական գաղափարախոսություն է դավանում, իսկ դրանից տրամաբանորեն հետեւում է, որ այն մոտ է կանգնած իսլամական արմատականներին»,- հավելել է Զեմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031