Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գնահատել են ԵԱՏՄ-ի՝ միասնական արժույթի անցնելու հեռանկարները

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցումը հնարավոր է, բայց Միության կազմի մեջ մտնող երկրներն առայժմ դրան պատրաստ չեն: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոէկոնոմիկայի հարցերով անդամի (նախարարի) օգնական Ֆյոդոր Չեռնիցինը՝ Վաշինգտոնի Ռուսական մշակութային կենտրոնում ԵԱՏՄ-ի հետ գործարար շփումների զարգացմանը նվիրված ամենամյա խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

«Ինչ վերաբերում է միասնական արժույթին, ապա այստեղ պլաններ չկան: Այն քննարկվում է փորձագետների մակարդակով, տեսականորեն: Անցումը միասնական արժույթի այժմ հնարավոր է, բայց մենք դրան պատրաստ չենք: Մենք պետք է մեծացնենք ազգային արժույթների բաժինը»,- նշել է նա:

«Պաշտոնապես միասնական արժույթի անցման հարցն այժմ դրված չէ, մենք սոսկ դեպի դրան ենք գնում: Մենք պլաններ ունենք 2025 թվականին Ղազախստանի տարածքում ստեղծելու ԵԱՏՄ-ի ֆինանսական կարգավորիչ՝ հիմնարկություն, որը կլինի անկախ կազմակերպություն եւ պատասխանատու կլինի Միության ընդհանուր միասնական ֆինանսական քաղաքականության համար: Այժմ վաղաժամ է խոսել միասնական արժույթի մասին»,- ընդգծել է Չեռնիցինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս