Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները հաշվել են «դեղին բաճկոնավորների» ցույցերի պատճառած վնասը

«Դեղին բաճկոնավորները» եւ նրանց հարող խուլիգանների խմբերը բազմամսյա ցույցերի ընթացքում 200 միլիոն եվրոյի վնաս են հասցրել Ֆրանսիային: Մարտի 19-ին այս մասին հայտնել է հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը՝ ելույթ ունենալով Սենատի էկոնոմիկայի հանձնաժողովում: Ելույթի հեռարձակումը վարել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի կայքը։

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ դրանք «մոտավոր թվեր են»: Ըստ որում նախարարն, այնուամենայնիվ, հավաստել է այն բանի վերաբերյալ իր նախկին հաշվարկները, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 0,1 տոկոսային կետով նվազել է բողոքի ցույցերի հետեւանքով:

Նաեւ Լը Մերը կարծում է, որ 2018 – 2019 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում այդ ցուցանիշը կհասնի 0,2 տոկոսային կետի: «Բռնության այն պատկերը, որը ձեր բոլորի աչքերի առջեւ է, վնաս է հասցնում Ֆրանսիային եւ նրա վարկին, աշխարհում նրա գրավչությանը»,- ընդգծել է Բրյունո Լը Մերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս