Բաժիններ՝

Թրամփը «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «լրջորեն դիտարկում է» ՆԱՏՕ-ին Բրազիլիայի անդամակցության հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է Reuters-ը, նա պատմել է բրազիլացի պաշտոնակից Ժայիր Բոլսոնարուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում։

Վաշինգտոնը մտադիր է Բրազիլիան գլխավոր ռազմավարական դաշնակիցը հայտարարել այն պետությունների թվում, որոնք չեն անդամակցում ՆԱՏՕ-ին, եւ հնարավոր է համարում դաշինքին Բրազիլիայի անդամակցությունը: «Դա զգալիորեն կամրապնդի անվտանգությունը եւ համագործակցությունը մեր երկրների միջեւ»,- պարզաբանել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Բացի դրանից. Թրամփը պաշտպանել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը միանալու՝ Բոլսոնարուի ցանկությունը: ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «երբեք այսչափ սերտ չեն եղել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031