Տիգրան Վիրաբյանը փոխքաղաքապետից կդառնա՞ փոխնախարար. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն տեւական ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշանակվելու է նոր վերաձեւափոխվող ՀՀ կրության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, որը կհամակարգի մշակույթի ոլորտը:
Թե որքանով է այն համապատասխանում իրականությանը «Իրավունքը» հետաքրքրվեց հենց նրանից. «Ինչպես տեսնում եք, ես քաղաքապետարանում եմ եւ կատարում եմ իմ լիազորությունները որպես Երեւանի փոխքաղաքապետ: Իհարկե, շատ բարձր պատիվ է , որ քննարկվում է այդ պաշտոնում իմ նշանակման հարցը: Իրոք, ինձ համար մեծ պատիվ է ծառայել մշակույթին, բայց հիմա ես ծառայում եմ Երեւան քաղաքին եւ մայրաքաղաքի զարգացմանը: Այս պահին՝ 2019 թվականի մարտի 19-ի դրությամբ՝ իմ օրակարգում նման հարց չկա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: