Բաժիններ՝

Քասըմ-Ժոմարտ Տոկաևն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մարտի 20-ին ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաեւը նախագահի երդում է տվել երկրի ժողովրդին: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»,- ասել է Տոկաեւը: Նա Ղազախստանի նախագահ է դարձել ընտրված նախագահի լիազորությունների մնացած ժամանակահատվածում, որը լրանում է 2020 թվականի ապրիլին:

Մարտի 19-ին ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, որը երկիրը ղեկավարել Է գրեթե 30 տարի, հայտարարել է, որ մարտի 20-ից վայր է դնում Ղազախստանի նախագահի իր լիազորությունները:

Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031