Բաժիններ՝

Աշոտ Կարապետյանն այս անգամ բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի անդամ Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի ոլորավայրէջքի ձևում գրավեց երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հարություն Հարությունյանը 8-րդն է, Արսեն Ղազարյանը` 12-րդը, Մայիս Եղիազարյանը` 25-րդը, Ժիրայր Առաքելյանը` 27-րդը:

Օրեր առաջ նույն Կարապետյանը Թուրքիայում դարձել էր արծաթե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031