«Մանվել Գրիգորյանի պարագայում արդարադատություն կոչվածն իսպառ բացակայում է, իսկ դրա կրողը ոչ միայն դատական իշխանությունն է, այլև բարձրագույն իշխանությունը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալի գործով դատական համակարգն օրինականացնում է անօրինականությունները:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների ասուլիսը՝ ուղիղ. tert.am
Նույեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները ստուգման նպատակով կանգնեցրել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Արտաշտի բնակիչ, մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը։
«Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպել է փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ, որոնց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով գումարը խարդախությամբ հափշտակելու համար»,- 168.am-ին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
նչպես հայտնի է՝ գարնանն Արցախում բավական լուրջ քաղաքական վերաձևակերպումներ են սպասվում՝ կապված մարտի 31-ին սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։ Ահա այս ֆոնին Արցախում արդեն սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական սեզոնը, և արդեն հայտնի նախագահի թեկնածուները զբաղված են իրենց ուժերի գնահատման և ընտրապայքարի ռազմավարություն մշակելու գործով։
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP տարվա ամփոփիչ մրցաշարի հերթական խաղում գերազանցել է սերբ Նովակ Ջոկովիչին:
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները․ նոյեմբերի 13-ին՝ ժամը 15․10-ին, Կոտայքի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։
168 ԼՐԱՀՈՍ
Մեր ընդդիմությունը հիմա մեզ ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, եկեք թարգմանենք, դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման, ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծի վերաբերյալ ընդդիրմադիրների քննադատությանը։
«Օրումեջ ասում են՝ ե՞րբ ա փոխվելու մարդու կյանքը. էդ ասողների կյանքը մենակ վատանալու ա սրանից հետո». Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կա թափուր աշխատատեղերի պրոբլեմ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«էսօրվա դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական՝ ամենաբարձր մակարդակի վրա». Փաշինյան
«Տնտեսական հեղափոխությունը ՀՀ-ում 2020թ. հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու». Նիկոլ Փաշինյան
Իրանը նոյեմբերի 15-ից բենզինի մանրածախ վաճառքների քվոտաներ է սահմանել, ինչպես նաեւ բարձրացրել է դրա գինը:
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ 2020 թվականի բյուջեի նախագծում արտացոլված աճի տեմպ պահելու համար անելիք ունեն և՛ գործարարը, և՛ պաշտոնյան, և՛ շարքային քաղաքացին։
«Այլախոհության անհրաժեշտություն միշտ կա: Ու այսօր այստեղ հավաքված են հանրության մեջ քիչ թե շատ հայտնի, այս երկրի ընթացքի և ապագայի մասին մտածող մարդիկ, և հասունացել էր պահը հանրային բաց քննարկում կազմակերպելու համար»,- «խոսելով Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործունեության մասին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նրա համար դեռ հստակ չէ, թե ակումբը քաղաքական գործունեություն կծավալի՞, թե՞ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 2020 թվականի բյուջեում արտացոլված թվերին ու նախագծի վերաբերյալ քննադատություններին։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ Կառավարության սկզբունքների մասին խոսելիս ինքը կարևորում է երկու բան՝ մասնակցայնություն և ներառականություն։ Ըստ ԱԺ նախագահի՝ հենց այս երկու կարևոր բառերով է առաջնորդվում Կառավարությունը։ Այս մասին այսօր 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահը՝ հանդես գալով արտահերթ ելույթով։
«2020-ի բյուջեով ճանապարհների նորոգման, կառուցման համար նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 2016, 2017 թվականների բյուջեով միասին վերցրած: Բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում, պոզով-պոչով ա լինում։ Բնակարանային շինարարության, կոմունալ ծախսերի ոլորտներում աճը 2018-ի նկատմամբ կազմում է 120 տոկոս: Շա՞տ տեղերում եք տեսել, որ բյուջեում աճերը լինեն 100, 110, 140 տոկոսների մասին: Առողջապահության ծախսերը 2018-ի համեմատ աճել է 39,5 տոկոսով:
«Այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է իմ հնչեցրած խոստման». ՀՀ վարչապետ
«Ուրախ եմ, որ կազմակերպությունը որոշել է ներկայացնել «Սպառողական գիտելիքի հիմունքներ» գիրքը: Պետք է նշեմ, որ Սպառողների միջազգային կազմակերպության 121 երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն սպառողների շահերի վերաբերյալ գործունեություն են ծավալում, և ներդրվել է երկու մոտեցում՝ առաջինը սպառողների իրավունքների պաշտպանության օրենքն է, երկրորդը՝ սպառողական կրթությունը, որը ներառում է սպառողների 8 իրավունք: Սպառողական կրթության մեջ կառանձնացնեմ երեք կարևոր բաղադրիչ. առաջինն ուսումնական ձեռնարկի ստեղծումն է, երկրորդը՝ ուսուցիչների վերապատրաստումը, իսկ երրորդն այն մեթոդներն են, որոնցով երեխաներին կներգրավենք գործընթացի մեջ:
«ԱԺՄ կուսակցությունը նորից վերականգնելու եմ: Նախատեսում ենք երևի գարնան ամիսներին համագումար անել, և դա նշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ «Վերնատունը» վերկուսակցական կատույց է, ու այնտեղ քաղաքական հարցերը քննարկվում են մի քիչ այլ երանգներով: Այս օրերին շատերին է հետաքրքրում, […]
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով Տարածքային կառավարման մասին օրենքի փաթեթին, որով ընդլայնվում են մարզպետների լիազորությունները, ինչը, շատերի կարծիքով՝ Սահմանադրության խախտում է, նշեց, որ համայնքների իրավական հսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը, որն այժմ Տարածքային կառավարման նախարարությունն է:
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ինչպես գիտեք արդեն տևական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք և ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել և իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի և հաստատությունների դեմ:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ներկա է գտնվել «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողությանը:
Նրա խոսքով՝ իրենք կազմակերպում են հանդիպումներ՝ հասկանալու և՛ Կառավարության ծրագրերը, և՛ մարդկանց դիրքորոշումները, որպեսզի կարողանան՝ որպես մեկ միասնական ուժ, մեկ ժողովուրդ, այդ վիճելի հարցի վերաբերյալ մեկ տեսակետ ունենալ և գնալ իրավական ճանապարհով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծին՝ նշեց, որ այդ նախագծով մի շարք ոլորտներում՝ կրթության, մասնավորապես՝ դպրոցաշինության մեջ, ռոբոտաշինության ծրագրում, առողջապահության ոլորտում, հնարավոր է իրականացնել տարբեր ծրագրեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները: