
Ֆեդերերը հաղթել է Ջոկովիչին և ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում է

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP տարվա ամփոփիչ մրցաշարի հերթական խաղում գերազանցել է սերբ Նովակ Ջոկովիչին:
Լոնդոնում ընթացող տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում 1 ժամ 14 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը երկու սեթերում` 4:6, 4:6 հաշվով հաղթանակի հասավ Ջոկովիչի նկատմամբ: Ֆեդերերը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ: Մինչ այս կիսաեզրափակիչի ուղեգրեր էին նվաճել նաև Դոմինիկ Տիմը և Ստեփանոս Ցիցիպասը:
ATP տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցում են 8 թենիսիստ, որոնք բաժանվել են երկու ենթախմբի: Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 10-17-ը, մրցանակային ֆոնդը կազմում է 9 միլիոն ԱՄՆ դոլար: