«Հեղափոխությունը պոզով-պոչով ա՞ լինում». Փաշինյանը՝ իրենց արձանագրած տնտեսական հեղափոխության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ 2020 թվականի բյուջեում արտացոլված թվերին ու հարց հնչեցրեց՝ բա, եթե հեղափոխական չէ, ինչ է. հեղափոխությունը պոզով-պոչով է լինում։
«2020-ի բյուջեով ճանապարհների նորոգման, կառուցման համար նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 2016, 2017 թվականների բյուջեով միասին վերցրած: Բա հեղափոխությունն ուրիշ ո՞նց է լինում, պոզով-պոչով ա լինում։ Բնակարանային շինարարության, կոմունալ ծախսերի ոլորտներում աճը 2018-ի նկատմամբ կազմում է 120 տոկոս: Շա՞տ տեղերում եք տեսել, որ բյուջեում աճերը լինեն 100, 110, 140 տոկոսների մասին: Առողջապահության ծախսերը 2018-ի համեմատ աճել է 39,5 տոկոսով:
Կրթության ոլորտի ծախսերն աճել են 34 տոկոսով: Սոցիաալական նպաստներ և կենսաթոշակներ հոդվածով 2018-ի համեմատ աճել է 74 մլրդ դրամով: Սոցիալական բլոկի ծախսերը 21 տոկոսով աճ են ունեցել: ՊՆ-ի ծախսերն ավելացել են 28 տոկոսով, Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը՝ 41 տոկոսով: Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2020-ին կկազմի 52,2 տոկոս, 2017-ին 58,9 տոկոսի համեմատ»,- ասաց Փաշինյանը՝ հարց հնչեցնելով՝ այս ամենը փոխե՞լ է մարդկանց կյանքը:
Այն, որ մարդիկ երթևեկում են բարեկարգ ճանապարհներով, իրենց կյանքը փոխո՞ւմ է, թե ոչ: Իհարկե, փոխում է: Մարդիկ ավելի քիչ են գնում «խադավիկի» մոտ, իրենց գյուղմթերքը որ բերում են վաճառելու, իրենց մեքենան ավելի քիչ է վերև-ներքև թռնում, և ավելի քիչ ապրանք են փչացնում»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։