««Լուսավոր Հայաստան» դե կանգնե՛ք, ուղիղ ասեք, որ դեմ եք, որ բարձրացնենք աշխատավարձերը և թոշակները». Նիկոլ Փաշինյան

Մեր ընդդիմությունը հիմա մեզ ասում է՝ ֆիսկալ կանոնները խախտում եք, եկեք թարգմանենք, դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրացրեք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման, ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով  նախագծի վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը։

««Լուսավոր Հայաստան» կանգնեք, ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ բարձրացնենք թոշակներն ու աշխատավարձերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երբ առաջ մարդուն ասում էին՝ քո կյանքը կփոխվի, դա նշանակում էր, որ նրան 4 կգ ավել բրինձ կտան որպես ողորմություն և գթասրտություն։

«Այսօրվա կառավարությունն ասում է՝ կյանքը փոխում են աշխատանքով: Կառավարությունը չի կարող մտնել յուրաքանչյուրի տուն և փոխել ձեր կյանքը: Կառավարությունը կարող է ստեղծել հնարավորություններ, որ դուք ազնիվ աշխատանքով ձեր բարեկեցությունը վաստակեք»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930