«Օրումեջ ասում են՝ ե՞րբ ա փոխվելու մարդու կյանքը. էդ ասողների կյանքը մենակ վատանալու ա սրանից հետո». Նիկոլ Փաշինյան
«Լա՛վ, մարդու կյանքի փոփոխությունն էլ ո՞նց ա լինում»,- այս մասին այսօր Ազգային ժողովում՝ 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրումեջ ասում են՝ իսկ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը. էդ մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն ոմանք, էդ ասողների կյանքը սրանից հետո մենակ վատանալու ա, ուրիշ բանի հույս թող չունենան»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հարցրեց՝ արդյո՞ք չի փոխվել այն մարդու կյանքը, որի հարազատը դատապարտվել է և այլևս ապրում է արժանապատիվ, նորմալ կյանքով։
«Բա էդ մարդու կյանքը չի փոխվե՞լ, կամ 2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում բարձրանալու է 230 հազար մարդու աշխատավարձ, բա փոփոխություն չէ՞, իսկ եթե հաշվենք, թե 2018 թվականից քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ ա բարձրացել, ստացվում ա ահռելի մի թիվ»,-ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։