«Հայաստանն այսօր իրավական պետություն չէ, սա միջնադար է». Աղվան Վարդանյան

«Այլախոհության անհրաժեշտություն միշտ կա: Ու այսօր այստեղ հավաքված են հանրության մեջ քիչ թե շատ հայտնի, այս երկրի ընթացքի և ապագայի մասին մտածող մարդիկ, և հասունացել էր պահը հանրային բաց քննարկում կազմակերպելու համար»,- «խոսելով Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործունեության մասին՝ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա համար դեռ հստակ չէ, թե ակումբը քաղաքական գործունեություն կծավալի՞, թե՞ ոչ: Ասում է՝ ժամանակը ցույց կտա:

«Բայց ակնհայտ է, որ նման ակումբներն ունեն հեռահար նպատակներ, ունեն վաղվա տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք մենք պատկերացնում»,- հավելեց Վարդանյանը:

Ըստ նրա՝ այսօր  Հայաստանում իշխանությունից դուրս կա 6-7 ուժային կենտրոն, որոնք  պետք է կարողանան գտնել ոսկե միջինը ու ձևավորել 1-2 հստակ օրակարգ:

Վարդանյանին ակումբի շարքերն է բերել նաև իշխանության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Հստակ քաղաքականություն չկա, տեսել ենք շատ տարբեր, հակասական հայտարարություններ և արձանագրել ենք մեր նախկին դիրքերից զիջումներ, դա մտահոգիչ է»,- նկատեց ԱԺ նախկին պատգամավորը:

Անդրադառնալով ակումբի օրակարգային մյուս՝ դատական համակարգին վերաբերող հարցերին, Վարդանյանը հույս հայտնեց, որ դեռ կկարողանան ամեն ինչ անել, որ դատական իշխանությունն իշխանության կցորդը չդառնա: Իսկ թե որտե՞ղ է Վարդանյանը կցորդը դառնալու հնարավորություն տեսնում, մի քիչ հեգնանքով պատասխանեց.

«Ինձ ոչինչ չի անհանգստացնում, ամեն ինչ հրաշալի է, բայց այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի վրա, և այն մեթոդները, որով այսօր դատավորներն աշխատում են, սա միջնադար է: Այսօր Հայաստանն իրավական պետություն չի»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս