Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արայիկ Սահակյանն ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Փաշինյանին քննադատում են նույնիսկ նրանք, ովքեր «թավշյա հեղափոխության» օրերին նրան ծափահարում էին, իսկ պայքարելու և ակտիվ խոսելու կոչեր են անում նրանք, ովքեր դեռ մեկ տարի առաջ չէին խրախուսում իմ և կուսակցական պայքարող ընկերներիս քաղաքական պայքարը Նիկոլի նեոբոլշևիկյան իշխանության դեմ:
Վերջին օրերին մեր երկրի կյանքում չափազանց հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ. քվեարկության դրվեց օրենսդրական փոփոխության նախագիծ, որն, ըստ էության, հակասում էր սահմանադրությանը, և այն պատգամավորները (խմբակցությունները), որոնք դեմ քվեարկեցին, ուղղակի թույլ չտվեցին սահմանադրության ոտնահարում։
Այս բյուջեն տնտեսական հեղափոխություն իրականացնելու չունի հնարավորություն, չունի հնարավորություն նաև Հայաստանի համար նոր պոտենցիալ ստեղծելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 14-ին, ժամը 05.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Բազումի բաժին բերման է ենթարկվել Լոս Անջելես-Քաթար-Երևան չվերթով ժամանած 61-ամյա Սուսաննա Ա.-ն:
«Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ 1.5 տարի առաջ Հայաստանում: Դա հեղափոխությո՞ւն էր, թե՞ ինչ-որ գրասենյակում գրված սցենար»,- այսօր «Վերնատան» համաժողովի ժամանակ հայտարարեց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ դեռ չի կարողանում ստանալ այս հարցի պատասխանը, բայց վստահ է՝ եղածը հեղափոխության հետ աղերս չունի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, նոյեմբերի 14-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov-ի եթերում, հայտարարել է, որ ինքը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ ընդհանուր բան ունեն. երկուսին էլ կասկածում են, թե նրանք «ռուսական գործակալներ» են։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը այսօր համաժողով է կազմակերպել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի փակուղի մտնելու հանգամանքը, հանրության պառակտումն ու Սահմանադրական դատարանի ու դատաիրավական համակարգի դեմ եղած ճնշումները:
Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը:
Մեկնարկել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը. ՈՒՂԻՂ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից:
Որքանո՞վ է բյուջեն հեղափոխական և իրատեսական. այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով պատգամավորներին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պրոբացիոն ծառայության պետի պաշտոնից ազատվել է Արսեն Նավասարդյանը։ Իշխանամերձ շրջանակներից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը։
Ֆրանսիայի հարավ – արեւելքում ձյան տեղումների հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել 200 հազար տնատիրություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Նավասարդյանն ազատվել է պրոբացիայի ծառայության պետի պաշտոնից։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով է նայում ապագային։
Լիբանանի քաղաքական ուժերը համաձայնության են հասել նոր վարչապետի թեկնածության շուրջ, այդ պաշտոնը կզբաղեցնի ֆինանսների նախկին նախարար Մուհամադ Սաֆադին: Այդ մասին հայտնել է LBCI լիբանանյան հեռուստաալիքը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ Ուկրաինայի օգնությունը հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում երկրի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին հաղթելու համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը: Նախարարությունը տեղեկացնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։
Գավառի բնակիչ Մաթևոս Մաթևոսյանը Գավառից ձիով հասել է Երևան, որպեսզի հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա ասում է, որ իր տղային ապպրինի ձերբակալել են, ու եկել է Երևան՝ անձամբ Նիկոլ Փաշինյանից արդարություն պահանջելու: Ոստիկանները նրան հանդիպել են Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերեւում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում եւ չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։ Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության փորձաքննություն, նոր ՇՄԱԳ, նոր քրեական գործ․ այդ ամենից բոլորը հոգնել են, բայց հստակություն չկա։ Ի վերջո, գործադիրի ղեկավարից սպասում են հստակ պատասխան՝ այո կամ ոչ։
Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Մքքոնելը շրջանցի վետոն և բանաձևը բերի քվեարկության: Այս պարագայում վետոն կիրառած սենատորը կարող է օգտվել իր «filbuster» իրականացնելու իրավունքից, այսինքն ձգձգել քվեարկությունը, քննարկումներ և լսումներ կազմակերպել և այլն:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Լավ է, որ անգամ սեռափոխված մարզիկին վարչապետն իր աջակցությունն է հայտնում եւ արգելում հալածել ու հետապնդել նրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են իր անձնական հրահանգով հալածում եւ հետապնդում, ասենք, Հրայր Թովմասյանին, որին անգամ ամեն ինչի պատրաստ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն չեն կարողանում որեւէ մեղադրանք առաջադրել, եւ բանը հասել է այնտեղ, որ հալածում ու հետապնդում են Թովմասյանի տարեց հորը, երիտասարդ դուստրերին, սանիկներին ու ընկերներին։