«Այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է իմ հնչեցրած խոստման». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ իր ելույթը սկսեց հետևյալ  հարցադրմամբ՝  արդյո՞ք այդ բյուջեն հեղափոխական է և ե՞րբ են մարդիկ իրենց կյանքի վրա զգալու այդ փոփոխությունը։ Այս հարցերը Փաշինյանը որակեց «օդից կախված» ու տվեց դրանց պատասխանները։

«2018 թվականի հեղափոխության շրջանում, երբ դեռ ես ՀՀ վարչապետ չէի, հայտարարել եմ, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35 տոկոսով. սա եղել է հեղափոխության կարգախոսներից կամ խոստումներից մեկը։ Հիմա 2020 թվականի բյուջեի նախագծում եկամտային մասը 2018 թվականի համեմատ գերազանցում է 27.4 տոկոսով և եթե սրան գումարում ենք նաև 2018 թվականի ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները՝ արդեն 62 միլիարդով, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33 տոկոս, իսկ եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որոնք մենք ունեցել ենք Հարկային օրենսգրքի փոփոխությւոնների, պարտադիր կուտակային կենսաթոշակների արդյունքում, այսինքն՝ մենք պետք է այդ փողերը հավաքեինք, բայց հրաժարվել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է ավելի քան 35 տոկոս։ Սա ուղիղ պատասխանն է այն հարցին՝ արդյո՞ք բյուջեն հեղափոխական է։ Այո՛, այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որ ես անձամբ հնչեցրել եմ»,-ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս