ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին Ազգային մեդալ է հանձնել ամերիկացի դերասան Ջոն Վոյթին արվեստում ներդրած ավանդի համար։
Երեկ հրապարակվեց Վանեցյանի հարցազրույցը, որին սպասում էր ամբողջ Հայաստանը։ Անոնսը լավն էր, նախապատմությունը՝ լավը եւ զարգացումների ի նպաստ լավ հարցազրույցի։
ՀՀ գլխավոր դատախազությունը նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութը և ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Համացանցում 2019 թվականի նոյեմբերի 21-ին տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Շուրջ 100 մարդ է տուժել եւ 115 հոգի՝ ձերբակալվել նոյեմբերի 21-ին Կուլումբիայի Կալի քաղաքում սկսված անկարգությունների հետեւանքով:
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան իր ավագ եղբորը՝ Մահինդա Ռաջապակսային, հանձնարարել է չորս նախարարություն գլխավորել երկրի անցումային կառավարությունում:
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, նույն ինքը՝ «Ալրաղացի Լյովիկը», ում հայտնաբերել են Մոսկվայում, մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
«Իշխանությունները քաջնազարներ են, թարս նստել են վագրի վրա, ու դարձել են թագավոր». Միհրդատ Մադաթյան
«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանն արդեն տանն է, Գեղամա լեռներում կորելու պատճառն առատ ձյունն է եղել, որը խոչընդոտել է մեքենայի առաջ շարժվելուն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Օհանյանը։
«Այսօր հասարակությունը հիասթափված է». Միհրդատ Մադաթյան
«Այս կառավարության խնդիրը ոչ թե Հայաստանը ինչ-որ տեղ տանելն է, այլ իր արմատները ավելի խորը գցելը»
Երևանի ավագանու ԲՀԿ անդամները ներկայացնում են 2020 թ. ավագանու բյուջեն
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են իրենց ելույթները վետերանների աշխարհի առաջնությունում:
«Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես իրեն անվանեց չարիք». Միհրդատ Մադաթյան
Ի՞նչ է նշանակում ինքն իրեն համեմատել Քրիստոսի հետ. Մադաթյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Սերժ Սարգսյանի ելույթը՝ ԵԺԿ համաժողովում, Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Միլանում. քննարկում. ՈՒՂԻՂ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Նոյեմբերի 20-ին՝ եռակողմ համաձայնագրերի ստորագրումից հետո հայտարարվեց Առողջապահության ոլորտում հայ-արգենտինական կապերն ընդլայնող «Երկրորդ կարծիք» ծրագրի մեկնարկը: ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակում Արգենտինայի՝ տարածաշրջանային նշանակության Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի հայաստանյան երկու մանկական հիվանդանոցների՝ «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հետ: Նախագծի աջակիցն է Կոնվերս Բանկը:
ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի, հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
«Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝ իրականացնելու փոքրիկների երազանքը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 20:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են 3 ավտոմեքենա, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հնարավոր է` առաջիկայում վարորդների համար մեքենայի տեխնիկական զննությունը պարտադիր չլինի դրա թերակատարման, ինչպես նաեւ հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով: Պարզվում է` տեխզննումը 70 կետից կազմված զննություն է, բայց հայտնի է, որ երբեմն չեն էլ գնում զննության, իսկ լավագույն դեպքում այն ընդամենը 4 կետով են կատարում:
Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին:
ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։
Անցած գիշեր այս աշնան առաջին ձյունն է տեղացել Թբիլիսիի արվարձանում՝ Ծխնեթի, Կոջորի եւ Թաբախմելա ավաններում։
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.40-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ-130» բեռնատարը. «ԲՄՎ»-ի 24-ամյա վարորդ Սահակ Ղազանչյանը տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Միհրդատ Մադաթյանը՝ ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի և Նիկոլ Փաշինյանի Միլան կատարած այցի մասին. ՈՒՂԻՂ