Բաժիններ՝

Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին

Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանին: Մեդալն Արման Պադարյանին է փոխանցել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Այն հանձնվել է Պադարյանին հայ-լեհական մշակութային հարաբերություններում մեծ ներդրման՝ մասնավորապես՝ վերջին 12 տարվա ընթացքում երկու տասնյակից ավելի համերգ կազմակերպելու համար: Այդ համերգները նպաստել են երկու երկրների կապերի սերտացմանը:

Համերգներ կազմակերպվել են ոչ միայն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի, այլև մի շարք լեհ երաժիշտների մասնակցությամբ՝ Հայաստանում և Լեհաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930