Կորած քաղաքացիները հայտնաբերվել են. Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ղեկավարել որոնողափրկարարական աշխատանքները
Նոյեմբերի 21-ին, ժամը 21:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի Աժդահակ լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից մեկ փրկարարական ջոկատ:
Ժամը 09:30-ի սահմաններում որոնողական աշխատանքներին օժանդակելու նպատակով ներգրավվել է նաև ուղղաթիռ:
Ժամը 09:40-ի դրությամբ հաջողվել է կապ հաստատել կորած քաղաքացիների հետ. նրանց հավանական գտնվելու վայրը համարվում է Աժդահակ և Սպիտակասար լեռների միջնամասը:
Ժամը 09:53-ին կորած քաղաքացիները հայտնաբերվել են Մեծ Սեպասար և Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում:
Ժամը 10:20-ին փրկարարները կորած քաղաքացիների հետ միասին ուղղաթիռով վայրէջք են կատարել ԱԻՆ շարահրապարակում:
Որոնողափրկարարական աշխատանքների ամբողջ ընթացքը ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: