
«Մեզ հետ ամեն ինչ կարգին է, ամբողջ գիշեր մեքենայի մեջ ենք անցկացրել». Գեղամ Օհանյան

«Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանն արդեն տանն է, Գեղամա լեռներում կորելու պատճառն առատ ձյունն է եղել, որը խոչընդոտել է մեքենայի առաջ շարժվելուն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Օհանյանը։
«Մեզ հետ ամեն ինչ կարգին է, ամբողջ գիշեր մեքենայի մեջ ենք անցկացրել։ Կապ չկար, որպեսզի բոլորին տեղյակ պահեինք, թե ինչ է կատարվել։ Ընդհանուր Գեղամա լեռնաշղթան ինձ ծանոթ է, բայց կոնկրետ այն հատվածը, որտեղով մենք անցնում էինք՝ առաջին անգամ էի, որտեղ ձյունը շատ էր»,- հավելեց Գ. Օհանյանը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Գեղամա լեռներում մեքենայով կորել են «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը և ևս մեկ հոգի։
Նշենք, որ ԱԻՆ աշխատակիցները նրանց գտել են Մեծ Սեպասար և Վիշապասար սարերի միջանկյալ հատվածում։
Զվարթ Խաչատրյան