ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հռոմում հանդիպում է Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
Գերմանիան Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կարիքն ունի, չնայած վիճելի հարցերին:
Թուրքիայի եւ Ղրիմի միջեւ լաստանավային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2017 թվականին, վերականգնվել է:
Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:
Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ի թղթակիցը Իտալիայից, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ու փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել երկրի տարածքից ամերիկյան միջուկային զենքի «միակողմանի դուրսբերման» դեմ: Այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը:
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ նոյեմբերի 15-ին տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:
Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ադրբեջանցի «բլոգերի» հետ տեղի ունեցած միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ։
Նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանի իշխանությունները ոչ ոքի թույլ չեն տա ապակայունացնել երկրի իրադրությունը, հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն բրիֆինգում։ Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:
Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը անընդունելի է։
«Չեմ կարծում, որ վարչապետի անվտանգությունն այդքան թույլ էր, կարծում եմ, որ դա զգուշացված էր, պայմանավորված», – անդրադառնալով Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու այնտեղ հայտնվելուն՝ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
Նոյեմբերի 20-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Մասնավորապես, ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձը հայտարարել է, որ հարց ունի Հայաստանի վարչապետին:
Նոյեմբերի 22-ին, ժամը 14:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
Հայաստանում «Կուսակցությունների մասին» օրենքը կփոփոխվի: Առաջարկվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նպատակն է՝ հզորացնել և ինստիտուցիոնալ առումով կայացնել կուսակցական համակարգը, քանի որ տասնամյակներ շարունակ դրանք ձևավորվել են անձերի շուրջ և կախված են եղել նրանց ռեսուրսներից:
2019թ նոյեմբերի 20-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի ունեցավ ԵԺԿ հերթական գագաթաժողովը: Նախքան գագաթաժողովի և դրան հաջորդած պլենար նստաշրջանի աշխատանքների սկսվելը, նոյեմբերի 19-ին Խորվաթիայի խորհրդարանի շենքում տեղի ունեցավ ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլլի կազմակերպած ընդունելությունը, որին մասնակցում էր նաև Խորվաթիայի քաղաքական ղեկավարությունը:
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Նոյեմբերի 19-ին դերասան Արտյոմ Կարապետյանն իր «ֆեյսբուքյան» էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով իր և երթուղային տաքսու վարորդի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների:
Վիլնյուսում (Լիտվա) կայացած Ռոումինգի շահառուների հանդիպման շրջանակներում համաձայնեցվել են Արևելյան հարևանության երկրների համար տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի հիմնական սկզբունքները:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գրավոր ապացույցները:
Անձնակազմի մարտական պատրաստվածությունը և մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 21-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Վերջին շրջանում անհիմն, շանտաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթության հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, և անընդհատ փորձ է կատարվում իմ՝ կրթության և գիտության նախարար պաշտոնավարելու տարիների վերաբերյալ վարկաբեկիչ, պիտակավորող «արժևորումների» գործելաոճ կիրառել։ Ըստ այդմ՝ հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտոնավարման տարիների ընթացքում արձանագրված արդյունքների մի մասը։
Բլից՝ Արթուր Վանեցյանի հետ
ՀՀ ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղկացնում է ԱԱԾ-ն:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության երկու պարագլխի եւ յոթ անդամի ձերբակալման մասին։
Ուսանողները վերսկսում են բողոքի ցույցերը. որո՞նք են ուսանողների հետագա քայլերը. ՈՒՂԻՂ
Արցախի հերոս, «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զինվորներից մեկի՝ «Կարին» ավանդական երգ ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի խոսքով՝ Լեոնիդ Ազգալդյանը հավատում էր հայ մարդուն և պատերազմի ցանկացած պահին իր զինվորի կողքին էր։