Բաժիններ՝

 «Իմ ֆուտբոլիստները լեգենդներ են»․ Պերես

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ակումբի արժեքների և հեռանկարների մասին:

«Արժեքները, ինչպիսիք են թիմային աշխատանքը, համեստությունն ու համառությունը, «Ռեալի» առանձնահատկությունն են:

Մենք ականատես ենք եղել մեր ակումբի լավագույն դարաշրջաններից մեկին, և նման նվաճումը չի կարելի թերագնահատել ֆուտբոլի աշխարհում, որտեղ մրցակցությունն ավելի բարձր է, քան երբևէ:

Այժմ ակումբը գտնվում է տրանսֆորմացիայի գործընթացում, ինչը մեզ կտանի դեպի նոր բարձունքներ:

Մենք ունենք նոր թիմ՝ մեծ ներուժով, գերազանց խաղացողներով և երիտասարդ տաղանդներով, և մենք լիովին վստահ ենք նրանցում: Այս թիմն արդեն նվաճել է բոլոր հնարավոր գավաթները, և ֆուտբոլիստները դարձել են լեգենդներ։ Այո, իմ ֆուտբոլիստները լեգենդներ են»,- ասել է Պերեսն ակումբի երկրպագուներին հիշարժան մրցանակների հանձնման արարողության ժամանակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930