Բաժիններ՝

«Միայն ես կորոշեմ, թե երբ կավարտեմ կարիերաս հավաքականի կազմում»․ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի»  հարձակվող Քարիմ Բենզեման արձագանքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրուի հայտարարությանը, որ ազգային հավաքականում հարձակվողի կարիերան արդեն ավարտված է:

«Նոել, ես կարծում էի, որ Դուք չեք խառնվում ազգային հավաքականի մարզչի աշխատանքին:

Իմացեք, որ ես և միայն ես կորոշեմ, թե երբ ավարտեմ կարիերաս ազգային հավաքականում: Եթե ​​կարծում եք, որ ինձ հետ ամեն ինչ ավարտվել է, ինձ հնարավորություն տվեք խաղալ այն հավաքականի համար, որի համար ես իրավունք ունեմ խաղալ, և դուք կտեսնեք ամեն ինչ»,- գրել է Բենզեման:

31-ամյա հարձակվողը, ով ալժիրական արմատներ ունի, կարող էր խաղալ այդ երկրի ազգային հավաքականի կազմում, սակայն, ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն, նա այլևս չունի այդպիսի հնարավորություն, քանի որ խաղում է ֆրանսիացիների համար:

Ազգային հավաքականի կազմում 81 խաղում Բենզեման խփել է 27 գոլ: Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում չի խաղացել 2015 թվականի օգոստոսից՝ իր թիմակից Մատյու Վալբուենային  ինտիմ տեսանյութով շանտաժի մեջ ներգրավվելու պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս