2018 թվականի լավագույն հետաքննիչ է ճանաչվել Փայլակ Շմավոնյանը:
«Մոնրել Իմպեկսի» ներկայիս գլխավոր մարզիչ Թիերի Անրին կարող էր գլխավորել «Բարսելոնան» 2019 թվականի ամռանը:
Չորրորդ համաշխարհային մեդիագագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին Պեկինում: «Սինհուա» գործակալության այս առաջարկությունը պաշտպանել են Համաշխարհային մեդիագագաթնաժողովի նախագահության՝ նոյեմբերի 18-ին Շանհայում կայացած նիստի մասնակիցները:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում:
Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարության չափորոշիչներին: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը։ «Կայացած ընտրությունները չէին համապատասխանում դեմոկրատական ընտրությունների կարեւոր միջազգային չափորոշիչներին»,-հայտարարել է Սեդերֆելտը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ավետիք Իսահակյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Յուրի Դավթյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
Հետևաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել: Չնայած սա էլ պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը, որն ունի ՀՀ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, ինքն իրենով կարող է հեղինակ լինել բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնենք, որ երկխոսության մեր պատրաստակամությունն օգտագործվում է ոչ թե պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար, այլ այն դեպքում, երբ երկխոսության մեր պատրաստակամությունը փորձ կարվի օգտագործվել պրոցեսները կանգնեցնելու համար: Սա ուղղակի չի լինելու, և ուզում եմ բոլորս արձանագրենք և հստակ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները մեկնելուց վերցրել են կացության վկայականը, իսկ վերադարձին արդեն՝ արգելել երկիր մուտքը և արտաքսել:
«Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան:
««Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակել եմ ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է․ «Նիկոլը ճիշտ է, մենք սխալ… Տնտեսական հեղափոխությունը փաստ է, ուղղակի դա մենք չենք տեսնում, չենք զգում։ Իսկ ինքը զգում է, տեսնում է ամեն օր, ամեն ժամ։ Իր կյանքը փոխվել է, հեղափոխվել է, նա հիմա ապրում է իր երազանքների իրականությունում, սովորական Նիկոլից դարձել է պարոն Վարչապետ։ Նախկին էկոնոմ դասի […]
Գերմանիայի կառավարությունը հույս ունի, որ Իրանի իշխանությունները բենզինի գների բարձրացման դեմ բողոքողների հետ երկխոսություն վարելու պատրաստակամություն կդրսեւորեն:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 10-ին Լաուրա Հայրապետյանը հայտնաբերվել է:
Ավստրիայի հարավում եւ արեւմուտքում վատ եղանակը հանգեցրել է ճանապարհային իրավիճակի վատթարացման, ներառյալ ավտոճանապարհների արգլափակումը եւ տրանսպորտի երթեւեկության սահմանափակումները:
Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է Ուկրաինային այն երեք նավերը հանձնելու մասին, որոնք Կերչի նեղուցում ռուսական կողմը կալանել էր 2018 թվականի նոյեմբերին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ «Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,- գրել է Աննա Նաղդալյանը:
168 ԼՐԱՀՈՍ
Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին եւ 19-ին:
Մի քանի իրավապահ է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն է: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի մարզիչ Անտոնիո Ֆլորեսը որակական աճ է տեսնում ընտրանու խաղում:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։
Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:
2019թ-ի հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նոյեմբերի 15-ին, ժամը 02.10-ին, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա Գարսևան Ոսկանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթեւիկ Ռեւազյանին Բելգիայի Թագավորություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։
Թուլուզ քաղաքից հյուսիս – արեւելք ընկած շրջանում կամրջի փլուզման հետեւանքով բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ են ընկել Տառն գետը: