2019 թվականի նոյեմբերի 15-ին «shamshyan.com» կայքում հրապարկվեց, ապա մի շարք լրատվամիջոցների կողմից (araratnews.am, asekose.am, 1lurer.am, azat.tv և այլն) մեխանիկորեն շրջանառվեց «Կապի, տրանսպորտի նախկին նախարարն ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու մեջ»» վերտառությամբ հոդվածը (shamshyan.com, 2019.11.15, հղումը՝ այստեղ.), որում առկա տեղեկությունները կեղծ են և աղերս չունեն իրականության հետ:
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 18-ին շարունակում են արգելափակել խորհրդարանը եւ հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Պիկետի կադրերը ուղիղ եթերում ցուցադրում է Imedi հեռուստաընկերությունը։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք, կարելի է խորհրդակցել առնվազն ԱԺ աշխատակազմի իրավագետների հետ (ինքս էլ հասարակական հիմունքներով պատրաստ եմ խորհրդատվություն տալ), դա ոչ միայն ընդունված է ողջ աշխարհում, այլև համարվում է քաղաքակիրթ խորհրդարանական աշխատաոճ:
Ռոբերտ Քոչարյանի գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը ներկայացնում է գործի նորությունները. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 17-ին ժամը 22:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Հ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 հասցեում գտնվող ՃՈ ՕԿԿ-ի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Լ. Ա.-ին, որից հետո Լ. Ա.-ն պոլիտրավմա, բաց գանգուղեղային վնասվածքով և կլինիկական մահ ախտորոշմամբ տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», ինչից հետո ժամը 00:50-ին մահացել է:
Հեղափոխությունից հետո մենք այլ իրավիճակ ունենք, ինչը մեծապես կախված է մեկ հոգու կամքից. Բաբաջանյան
Որտե՞ղ է աշխատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իշխանության թեկնածուն
ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վերքեր է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նրանցից չորսը զոհվել են:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։
Ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 16-ին, ժամը 19.10-ին, Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում Էրիկ Սահակյանը հայտնաբերել և ներկայացվել է ոստիկանության Մուշի բաժին:
Օրերս Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականին 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտագաղթը նվազել է 90 տոկոսով։ Ցավոք, հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները չփորձեցին կոնկրետ թվերով հիմնավորել այդ պնդում, ինչը հանրության շրջանակում տարընկալումների տեղիք տվեց։
Սիրիայում Թիշրինի՝ հզորությամբ երկրորդ հիդրոէլեկտրակայանը (Հալեպի նահանգ) անցել է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Նոյեմբերի 17-ին, ժամը 22:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանն անդրադառնում են Երևանի 2020թ. բյուջեի նախագծին: Նրանք փաստեր են վկայակոչում՝ պնդելով, որ բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ինքնաթիռը, որում գտնվում էր ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հարկադրված է եղել վերադառնալ Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տերմինալի մոտ անսարքության հայտնաբերման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանը, Սիրիան, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը դեկտեմբերի սկզբին տեղի է ունենալու Լոնդոնում:
Գրավիչ ներդրումների համար, անկրկնելի բնությամբ ու ջրով, բացառիկ կադրերով։ Երկիր, որի համար արժե զոհել ամենաթանկը։ Այսպիսին է Հայաստանը հայտնի բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի համար։
Ազգային ժողովը քննարկում է խորհրդականի պաշտոն զբաղեցնելու համար օրենքով սահմանված տարիքային շեմն իջեցնելու օրենքի նախագիծը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին իրենց կողմից պատրաստված օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում իրականացնելու հնարավորություն տվող օրենքի նախագիծը:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը երկրի ռազմաօդային ուժերի օդաչուներից պահանջել է լիովին պատրաստ լինել դիմագրավելու «մինչեւ ատամները զինված հակառակորդի» գրոհները:
ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը եւ դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ:
Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը եւ Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից եւ երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին եւ ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար:
Արձան, ոչ պաշտոնական, բայց արդեն տեղադրել են։ Նոր, 55 միլիոնանոց ինքնաթիռ պատվիրել են։ Առանձնատունը շքեղ վերանորոգում են։ Շքեղ զրահապատ մեքենան ձեռք բերել են։ 350.000 դոլարանոց ինքնաթիռ վարձակալում է։
Նոյեմբերի 11-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից մեկ շաբաթով գործուղվել էի Տաջիկստան՝ միջազգային գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը։ Մեկնելիս օդանավակայանի աշխատակիցը ինձնից վերցրեց կացության քարտս՝ պատճառաբանելով, թե համակարգիչն այն անվավեր է ճանաչում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Իտալիայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին խաղում ձգտելու է առավելագույնն անել: Նախախաղային ասուլիսում նման կարծիք հայտնեց ընտրանու մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վերջինս շեշտել է, որ հիմնականում վերականգնողական մարզումներ են եղել, իսկ թե խաղին որքանով են պատրաստ, ցույց կտա հանդիպման ընթացքը: «Մենք նորից գործելու ենք 5 պաշտպանով, քանի որ այլ ընտրություն չունենք այս իրավիճակում, երբ նման կադրային կորուստներ ունենք: Մեր մոտիվացիան այս խաղում պատվախնդրությունն է: Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել»:
ԱԺ նիստը՝ ՈԻՂԻՂ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են իրենց ելույթները Սենթ Լուիսի «Winter Chess Classic»-ում:
Հայաստանում հեռուստատեսությունը շարունակում է մնալ բնակչության համար տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրներից մեկը։ Ընդ որում, Հայաստանում ամենատարածված հեռուստաալիքների թվում կան ռուսական պետական ալիքներ, որոնց, սակայն, հեռուստադիտողների քիչ մասն է վստահում։