Բաժիններ՝

Գրիզմանը՝ «Բարսելոնայում» իր խնդիրների մասին

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է նոր ակումբում հարմարվելու դժվարությունների մասին:
««Բարսելոնան» խաղալու ամենահեշտ տեղը չէ: Սա նոր ակումբ է, այլ է, նոր մարտավարություն: Բայց ես պետք է աշխատեմ, հպարտ եմ, որ այստեղ եմ:

Նրանք հավատում են ինձ: Պետք է հավաքականի վստահությունը ձեռք բերեմ, և այդ ժամանակ ես պատրաստ կլինեմ:
Ես թիմային խաղացող եմ, փորձում եմ հարմարվել թիմակիցների շարժմանը՝ փորձելով օգտակար լինել:

Եթե հասցնում եմ գոլ խփել, ապա դա հիանալի է, բայց դա իմ գլխավոր նպատակը չէ: Եթե մենք նվաճում ենք 3 միավոր, ես գոհ եմ լինում»,- ասել է Գրիզմանը Telefoot-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս