Բաժիններ՝

«Կոնստրուկտորական բյուրոներ են պետք՝ նախագծելու գերակայություն ապահովող սպառազինություն». Ռազմագետ

Ռազմարդյունաբերական ոլորտը զարգացնելու համար շեշտը պիտի դրվի ռազմական գիտությունների զարգացման վրա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

«Մեզ պետք են ռազմական գիտնականներ, որոնք կզարգացնեն ռազմավարություն: Երկրորդ՝ պետք են ռազմատեխնիկական գիտնականներ, որոնք այդ ռազմավարության իրագործման համար անհրաժեշտ տեխնիկական հայտնագործություններ կանեն: Երրորդ՝ պիտի լինեն կոնստրուկտորական բյուրոներ, որոնք կնախագծեն այն ռազմական սպառազինությունը, որը մեզ գերակայություն կապահովի»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը բոլոր ուղղություններին է վերաբերում, այդ թվում՝ անօդաչու սարքերի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ նախարարությանը տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին։

«2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի»,- նշել էր նախարարը:

Մարիամ Պետրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս