Դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է
ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է: Այս մասին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերությունից։
«Դատարանի պատճառաբանությունը կարևոր է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակվող անօրինականությունների համատեքստում:
Մի խումբ անձանց պնդմամբ ի հայտ եկած ենթադրյալ «նոր էկոլոգիական գործոնները» հիմք կարող էին հանդիսանալ ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մերժելով հայցը՝ Վարչական դատարանը հստակ արձանագրում է, որ ներկայացված ապացույցները չեն հանդիսանում «նոր էկոլոգիական գործոններ» և չեն կարող հիմք հանդիսանալ գործող ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու համար: Մասնավորապես՝
- ՀՀ քննչական կոմիտեի պատվերով Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Էլարդի» կողմից ներկայացված վիճելի փորձագիտական եզրակացությունը,
- սեպտեմբերի 5-ին Շրջակա միջավայրի նախարարի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված 13 կետերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ նոր ՇՄԱԳ-ի համար,
- Հարութ Բրոնոզյանի կողմից պատվիրված Ամուլսարի ծրագրի անկախ փորձաքննության արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: