Վրաստանի իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն նշանակի՝ չնայած բողոքի ակցիաներին:
«Մենք միշտ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրում էինք «դրոշների 44 միլիոնի մեջ», բայց Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեում դրոշների գինը շարունակում է մնալ 44 միլիոն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անի Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այսօր Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Պաշտոնից ազատվել են նաև նրա երկու տեղակալները՝ Կամո Քոչունցը և Վազգեն Ներսեսյանը:
Արցախում Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, մահացել է քաղաքացի:
Ռոստովում ՀՀ հյուպատոսությունն արդեն իսկ կապի մեջ է ռուս իրավապահների հետ, և խնդրին կտրվի շատ արագ լուծում և, եթե ոչ վաղը, ապա մյուս օրն առավոտյան Մարգարյան Արմանը կլինի Հայաստանում:
Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը դուրս է գրվել Բելգրադի ռազմաբժշկական ակադեմիայից (ՌԲԱ), ուր նրան նոյեմբերի 15-ին հոսպիտալացրել էին կարդիովասկուլյար խնդիրների պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի ազգային հեռուստատեսությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե երեկ ինչ հանդիպում են ունեցել Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների հետ Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Այդ հանդիպումը փակ է եղել լուսաբանման համար, և պատգամավորը նաև անդրադարձել է այդ որոշմանը։
Բելառուսում ընթացող Վիկտոր Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում 63 կգ քաշային բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը նվաճեց արծաթե մեդալ։
Երեկ հրապարակում էի արել DJ-ից աշխատակազմի ղեկավար դարձած Էդուարդ Աղաջանյանի նոր նկրտումների մասին, որից հետո ինձ զանգահարեցին իմ նախկին գործընկերները և պատմեցին երկրի առաջին դիջեյի կառավարության աշխատակազմը «ղեկավարելու» անհաջող պատմություններից։
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանի՝ հիվանդասենյակից փախուստի դիմելու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 355 և 315 հոդվածների հատկանիշներով, այն է` պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, և ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստ:
ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 18-ին որոշում է հրապարակել Բելառուսի հետ այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին:
Թբիլիսիում հանրահավաքը, որն սկսվել է նոյեմբերի 17-ին խորհրդարանի մոտ, իսկ այնուհետեւ բերել օրենսդիր մարմնի շրջափակման, դուրս է եկել օրենքի շրջանակից: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության՝ նոյեմբերի 18-ին հրապարակված հայտարարության մեջ։
Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ:
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ:
«Այս տարի Երևանի համար նախատեսված նստարանները մենք ձեռք ենք բերել ոչ թե 160.000, այլ 164.000 դրամով: Բոլորս գիտենք Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, որտեղ թագավորը հայտարարել էր, թե «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»։ Հիմա մենք նույն իրավիճակում ենք: Եթե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոռուպցիոն գործարքների մեջ էր՝ այդ նստարանների հետ կապված, ինչո՞ւ են այդ նստարանները մինչ օրս ձեռք բերվում նույն գնով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Ներքին դատական ատյաններից անկախ դատավարություն կսպասենք, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը Ֆեյսբուքում ուղիղ միացմամբ ասի, որ դատավորներն անկախ են, որ դատարանների մուտքերը չպետք է փակվեին, որ Դավիթ Գրիգորյանի գործը սարքել են: Եթե երազենք, որ նման բան լինի, գուցե փորձենք հավատալ, որ անկախ դատավարություն կարող է լինել»:
«Շուրջ երեք միլիարդ սեփական եկամուտներն է քաղաքապետարանը հաշվարկել, որն այս տարի ավելի շատ պետք է լինի, բայց սրա հետ կապված՝ ասեմ, որ շուրջ 1 միլիարդ 800 մլն դրամը գույքահարկն է: Գիտենք, որ բազմաթիվ մեքենաներ են ներկրվել Հայաստան, բայց արտահանվել են: Հիմա՝ 2020 թվականին, քաղաքային իշխանությունը հաշվարկել է, որ 1 միլիարդ 800 մլն դրամ եկամուտ է ունենալու գույքահարկից: Սա խնդիր է, որովհետև վստահ եմ, մեքենա ներկրողներից ոչ ոք 2020թ. գույքահարկը չի վճարել, ու այդ մեքենաների կեսն արդեն արտահանվել է տարբեր երկրներ»,- նշեց նա:
Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ ունենք, ոչ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում։
Երևանի Արցախի պողոտայում նոյեմբերի 18-ին առավոտյան դպրոց գնալիս վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, որոնք փողոցը հատել են անթույլատրելի վայրով:
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։
Ավստրալիայի Քվինսլենդում հավկիթի մեծությամբ կարուտ է տեղացել եւ կոտրել ավտոմեքանաների, տների եւ ձեռնարկությունների ապակիները:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը:
Շուրջ մեկ ամիս է՝ Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Երեկ գործադուլավոր իրաքցիները փակել են երկրի մի շարք շրջանների կենտրոնական կամուրջները և պողոտաները:
«Սատանա կա երկրում, «Վերնատուն» ակումբի հավաքը, քաղաքական հայտեր». քննարկում. ՈՒՂԻՂ
Իշխանությունը կարծում է, որ տեղի բնակիչներին պառակտելուց և նրանց դիմադրությունը կոտրելուց հետո կարող է բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ինչից հետո արդեն կարող է սովորության համաձայն վկայակոչել նախորդ ապազգային և հանցավոր ռեժիմի օրոք ընդունված ապօրինի «օրենսդրությունը» և ապահովել հանքի բացումն ու շահագործումը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: