Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց, ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
ChainPoint19 բլոկչեյն միջազգային համաժողովը հայ և օտարազգի բազմաթիվ մասնագետների տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառման օգուտները քննարկելու և դրանց շուրջ տեսակետներ զարգացնելու հնարավորություն ընձեռեց:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ներկայացնում է վերջին 5 ամիսների ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով երկրի գործընկերները պարտավոր են Անկարային օգնել ահաբեկչության դեմ պայքարում։
Երեկ կեսգիշերին մոտ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մի խումբ տրանսգենդերներ ու մարմնավաճառներ: Այս մասին տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Սարգսյանը՝ բացահայտելով նրանց պետական պահպանության շենքի պատուհանների տակ՝ նոր հավաքատեղիի փնտրտուքի ժամանակ:
Անհրաժեշտ է մշտապես ակտուալ պահել հակահերոսի վերակենդանացման ու վերադարձի հավանականությունը և իրեն ներկայացնել որպես դա արգելափակող միակ սուբյեկտ։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում սպանվել է 1 լրագրող, վիրավորվել 4-ը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:
Հոկտեմբերի 14-ին, ժամը 02:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևին տված պատասխանը մեկնաբանել չի ուզում, ասում է՝ վարչապետի մասին ոչինչ մեկնաբանել չի ուզում:
Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մղձավանջային է համարել Իսպանիայի Գերագույն դատարանի դատավճիռը անկախության շարժման առաջնորդների նկատմամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ավիատուր» տուրիստական գործակալությունն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսուհետ դադարեցնում են ավիատոմսերի և փաթեթների վաճառքը դեպի Ստամբուլ և Անթալիա։
Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ, հայտարարել են դատարանում։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացվել, որ «Մոսկվա-Գյումրի» չվերթի օդանավում իրավախախտ ուղևոր կա:
Խորհուրդն այսօր մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 16-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները քիմիական զենքի կիրառման եւ տարածման նկատմամբ:
Աժ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, Ալիևի հայտարարությանը և Նիկոլ Փաշինյանի պատասխանին:
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ժամանակ Փաշինյան-Ալիև երկխոսությունը ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ռազմական գործողությունների սկսման նախաբան է որակում: Գևորգյանն ասում է՝ Ալիևին այսպես խոսելու հնարավորություն տվել է հենց վարչապետը:
Մեր նախկին հրապարակումներից մեկում՝ «Նոր Հայաստանում է՞լ են «սուտ մատնության» հիման վրա «քրեական գործ սարքում», անդրադարձել էինք Սմբատ Ավդալյանի և Հայաստանի բոդիբիլդինգի չեմպիոն Վահրամ Հակոբյանի դեմ քրեական գործին, որում պաշտպանական կողմը պնդում էր, որ իրենց` ինքնապաշտպանության իրավունքը չի ապահովվում, և առերեսում կազմակերպելու միջնորդությունները մերժվում են։
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար։ Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ, որի նախագահը սահմանել է ներպետական դատավարության կողմերի, այդ թվում՝ ՀՀ Կառավարության, մարդու իրավունքների հանձնակատարի կողմից գրավոր փաստարկներ ներկայացնելու ժամկետները։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին հագուստի խանութներից մեկի հանդերձարանից գողացել են իր բջջային հեռախոսը։
Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը այսօրվա ասուլիսում անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին և նրա նկատմամբ ՀՀ ներկա իշխանության վերաբերմունքին՝ հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանը եղել է այն մարդը, ով թույլ չի տվել, որ «թուրքերը հասնեն մեր տները»:
Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայոց փիլիսոփայության ակադեմիայի անդամ Իգոր Դմիտրիի Զասլավսկին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով:
Extinction Rebellion («Ապաստամբություն ըննդեմ բնաջնջման») բնապաշտպան ակտիվիստները հոկտեմբերի 14-ի առավոտյան արգելափակել են տրանսպորտային գլխավոր հանգույցը Լոնդոնի կենտրոնական շրջանում՝ Սիթիում:
Արցախի Հանրապետությունում ամենաթեժ կետերից մեկը համարվող Ջաբրայիլում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն այսօր արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին:
Հոկտեմբերի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ:
Մինչ Գալոյանը փորձում է շեղել ուշադրությունը նախորդ փաստերից, հայտնաբերում ենք ամբողջովին արտագրված գիտական աշխատանքներ. նախարարը փորձում է թաքցնել:
Սարգիս Կարապետյանն ու Գևորգ Գևորգյանն այսօրվա ասուլիսում անդրադառնում են Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին և Նիկոլ Փաշինյանի Ալիևին տրված պատասխանին: