Կատալոնիայում բողոքում են հանրաքվեի գործով կայացված դատավճռի դեմ
Կատալոնիայում բողոքի ակցիաներ են սկսվել 2017 թվականին անկախության հանրաքվեի անցկացմանը մասնակից քաղաքական գործիչների նկատմամբ կայացված դատավճռից հետո: Բարսելոնայի համալսարանական շրջանի ուսանողները փակել են Կատալոնիայի մայրաքաղաքի կարեւորագույն փողոցներից մեկը՝ Անկյունագիծ պողոտան, բացի այդ, արգելափակված են եւս մի շարք փողոցներ։
Ավելի վաղ ուսանողները հայտարարել են հոկտեմբերի 17-ին եւ 18-ին դասադուլի անցկացման մասին:
Տարբեր ասոցիացիաներ սոցիալական ցանցերով հորդորում են մարդկանց՝ դուրս գալ քաղաքի փողոցներ: Omnium Cultural հասարակական կազմակերպությունը, որի առաջնորդ Ժորդի Կուիշարը դատապարտվել է ինը տարվա բանտարկության, կոչ է արել մարդկանց գալ նրա կենտրոնակայանի մոտ, բացի այդ, այն ղեկավարության շտապ նիստ է հրավիրել:
Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռան պատրաստվում է առաջիկա ժամերին հանդես գալ հատուկ հայտարարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: