«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը այսօրվա ասուլիսում անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարություններին և նրա նկատմամբ ՀՀ ներկա իշխանության վերաբերմունքին՝ հիշեցրեց, որ Վիտալի Բալասանյանը եղել է այն մարդը, ով թույլ չի տվել, որ «թուրքերը հասնեն մեր տները»:

«Սիրիայի պատերազմը տեսնո՞ւմ եք, թուրքի անմիջական գործողություններն են, ուզում եմ լիրիկաները դնել մի կողմ, սա նույն թուրքն է, որը մայր ու մանուկ չի խնայում, որը մարտական ռազմական գործողություները սկսեց մեր դեմ, նույն թուրքն էր Արցախում մորթում մեր ժողովրդին: Վիտալի Բալասանյանը բռնում էր այդ ձեռքը, նա այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել: Նիկոլ Փաշինյանը բարոյապես արժեզրկում է իր հերոսներին, նա թող հիշի, որ իրենք էն տղերքն են, որ չեն թողել թուրքն իրենց տուն հասնի»,- եզրափակեց ռազմական-քաղաքական գործիչը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս