Բաժիններ՝

CNF-ի կողմից 344.000 եվրո փոխանցվել է 4 ՊՈԱԿ-ների

Կովկասի բնության հիմնադրամի  /CNF/  կողմից կատարվել են  2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ  խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:

Մասնավորապես,  շուրջ 101 հազար  եվրո հատկացվել է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ  նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Նշենք, որ գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:

CNF-ը 10 տարի աջակցում և շարունակելու է օժանդակությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի ունիկալ կենսաբազմազանության պահպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս